Այսօր: Շաբաթ, 23 Հունվարի 2021թ.
Բերքանուշի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.01.21 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Արարարատի մարզի Բերքանուշ համայնքի համայնքապետարանում 2021թ. հունվարի 22-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ավագանու հերթական նիստ:

 

13.01.21 Մարզպետարանում քննարկվել են 2020-2021 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի կազմակերպչական հարցերը
Արարատի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ` այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն` 2020-2021 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:Խորհրդակցության ժամանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ողջունել է ներկաներին և իր խոսքում կարևորել դպրոցի դերը գիտության զարգացման և ամուր երկիր ունենալու հարցում՝ ընդգծելով, որ հանրակրթական օջախներն են ազգապահպանության կարևոր հիմնաքարերից մեկը:Այնուհետ, մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն իր զեկույցում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանին, ըստ որի` դպրոցներն այլևս աշխատանքային 6-օրյա ռեժիմը 5-օրյա դարձնելու հնարավորություն ... Մանրամասն
11.01.21 Սուրբ Ծննդյան միջոցառումներ՝ Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

ԱՀԹ Արարատի մարզի եկեղեցական համայնքներում հունվարի 8-ից սկսած իրականացվում են Սուրբ Ծննդյան միջոցառումներ՝  Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար:
Հունվարի 10-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած միջոցառման շրջանակներում, որին ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ամանորյա նվերներ է ստացել պատերազմից տուժած ընտանիքների 137 և ավելի երեխա:
Միջոցառումներն իրականացվում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:
Հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում նաև կատարվել համազգային աղոթք՝ պատերազմի ընթացքում գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար:

31.12.20 2021 թվականի ամանորյա ուղերձ

Սիրելի Բերքանուշ համայնքի բնակիչներ 2020 թվականը ծանր տարի էր մեզ բոլորիս համար:Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետևանքներով պատերազմ,  անթիվ անսահման կորուստներ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

ԲԵՐՔԱՆՈՒՇ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

30.12.20 ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ…2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր ժողովրդի, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Սակայն այդքանով, իհարկե, չենք սահմանափակվելու. դեռ շատ անելիքներ ունենք նաև առաջիկա տարում, ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս: Յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործունեությամբ պետք է նպաստենք թե՛ մեր մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Տեսահոլովակ
«Կանայք՝ գյուղ ջուր բերող»`
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արարատի մարզ գ. Բերքանուշ Արտաշատյան խճուղի
/077/88-59-98
berqanush.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10017119@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԵՐՔԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner