Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Բերքանուշի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 Խիստ հսկողություն՝ Արարատի մարզի տարածքում
Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքում միջմարզային շարժն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է։ Խիստ հսկողություն է սահմանվել նաև Արարատի մարզից Երևան, մարզից մարզ և հակառակ ուղղություններով երթևեկության համար։❗️ Ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր՝ վերահսկողությունը ավելի խստացնելու համար։ Ստուգվում էմեքենաներում ուղևորների քանակը և տեղաշարժման թերթիկի ու անձնագրի առկայությունը: Ուշադրություն է դարձվում նաև տեղաշարժման շարժառիթին։Հիշեցնենք, որ անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի՝ ներառյալ վարորդի տեղափոխումը:Սահմանափակումների նոր ռեժիմ է մտցվել, որով  թույլատրվում է նաև թեթև մարդատար ... Մանրամասն
31.03.20 Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:

Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։

Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։ 

24.03.20 Հիշեցում

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո Արարատի մարզպետարանը քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումն իրականացնում է միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումները։

24.03.20 Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Արարատի մարզում առանձնացվել են հատուկ կետեր
Հարգելի համայնքի բնակիչներ ,քաղաքացիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նվիրատվությունների պահեստավորման նպատակով Արարատի մարզում առանձնացվել են հատուկ կետեր։Պահեստավորման կետերի հասցեները և պատասխանատուների տվյալները՝ Պահեստարանի հասցե՝ ք․ Արարատ, Շահումյան 36 (քաղաքապետարանի հարևանությամբ)։Պահեստարանի պատասխանատու՝ համայնքի ղեկավարի տեղեկալ Սարգիս Միշիկյան, Հեռ․՝ (091) 13 13 15Պահեստարանի հասցե ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոցի թիվ 64 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքի սենյակները։ Պահեստարանի պատասխանատու՝ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյան, Հեռ՝․(093) 59 00 14Պահեստարանի հասցե, ք․ Մասիս, ... Մանրամասն
19.03.20 ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am:Հարթակում տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ և գործիքներ, որոնք առաջիկայում անընդհատ թարմացվելու են:Որպեսզի այս ժամանակահատվածում ձեր երեխան իր ժամանակն արդյունավետ անցկացնի, նա կարող է վերոնշյալ էջում՝. ինքնուրույն ներբեռնել հետաքրքիր կրթական նյութեր,. ուսումնասիրել և օգտագործել այնտեղ տեղադրված էլեկտրոնային ուսումնամեթոդական պաշարները,. օգտագործել օնլայն գրադարանների և մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի ընձեռած հնարավորությունները,. յություբյան https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում ... Մանրամասն
19.03.20 Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներ

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:

Եվ այսպես՝ մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են՝

1. «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00
2. «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08
3. «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64
4. «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71 

19.03.20 Հանրային հեռուստաընկերության եթերով կլինեն հեռավար տեսադասեր
Ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերով ժամը 08:30-ից կլինեն հեռավար տեսադասեր:«Ամբողջ օրը՝ 24 ժամվա ընթացքում, մենք ունենալու ենք նման դասընթացներ: Այժմ արդեն ընթանում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասեր կկարդան, և դրանք կմատուցվեն աշակերտներին: Ունենալու ենք նաև յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, և այդ ալիքի այցելությունների թրաֆիկը «Յուքոմ» ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Բուհերի հարցում խնդիր չի լինելու, քանի որ այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով սկսել են իրականացնել ուսուցում, և շուտով այդ իրականացվող գործընթացը մոնիտորինգ կարվի: Հանրակրթական ուսումնական հաստատությունններում մեծ ոգևորություն ... Մանրամասն
17.03.20 Ի գիտություն
Հարգելի՛ քաղաքացիներ , համայնքի բնակիչներ                                                                Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու և Ձեր իսկ ապահովության համար՝Արարատի մարզպետարանում չեղարկվում են քաղաքացիների ընդունելությունները։ Հորդորում ենք զերծ մնալ նաև համայնքապետարաններ այցելելուց՝ օգտվելով հեռահար հաղորդակցությունից։Արարատի մարզպետարան կարող եք դիմում և հարցում ուղարկել հետևյալ հասցեներով՝ ✔️ararat@mta.gov.am✔️ararat․qartughar@mta.gov.am Հիշեցնենք ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արարատի մարզ գ. Բերքանուշ Արտաշատյան խճուղի

/077/88-59-98

berqanush.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10017119@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԵՐՔԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner